Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են տասներկու անձինք:
«Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին:
Խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական սարսափելի գործողությունը և բռնությունը, որ գործադրվել է Քրիստոնյա աշխարհի համար այս սրբազան օրերին», – ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հորդորել է միջազգային հանրությանը դատապարտել ահաբեկչության բոլոր դրսևորումները` հանուն աշխարհում արդարության, խաղաղության և կայունության ամրապնդման:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ