Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ինչպես հիմար չերեւալ ինտերնետում

Հունվար 09,2015 16:25

Ittrend.am-ի փոխանցմամբ՝ բնակչության ամենահետամնաց շերտերը նույնիսկ արդեն սկսում են հասկանալ, որ կրկնակի կետադրական նշաններ դնելը եւ մեծատառով գրելը վատ է, բայց, ընդհանուր առմամբ, մարդը համացանցում դեր զարգացման փուլում է, նեանդերտալացուն համապատասխան:

Ժամանակ

Ի՞նչ իմաստ ունի ժամանակ անցկացնել այնպիսի միավանկ մեկնաբանություններ, ինչպիսինն են «իհարկե», «լիովին համաձայն եմ», «ապրի հեղինակ»-ը, հավանած հոդվածի տակ գրելու վրա: Համաձայնությունը հայտնելու համար հատուկ կոճակներ են ստեղծված: Վախենո՞ւմ եք կիսվել, քանի որ հանկարծ պապիկը կտեսնի եւ կքննադատի Ձեր ճաշակը, ուղղակի արագ հավանեք եւ անցեք առաջ: Մեկնաբանությունը պետք է ներբող լինի հեղինակին, կամ էլ փաստարկված անհամաձայնություն նրա հայացքներին:

Սեփական գրառումները հավանելը

Ի՞նչ եք ուզում դրանով ապացուցել: Միայն հեղինակի հավանումը, հատկապես խեղճ է երեւում եւ ձախողակի տպավորություն է թողնում: Ձախողակներին ոչ ոք չի հավանում, նույնիսկ ուրիշ ձախողակներ:

Հավանած մեմը հարյուր անգամ կրկնելը

Բոլորը արդեն նկատել են, որ դուք այն հավանում եք: Հերիք է տեղադրել ամեն երկրորդ գրառման մեջ կամ բոլոր էլեկտրոնային նամակներում: Ընդհանրապես ավելի լավ է շաբաթը մեկ անգամից ոչ շատ կրկնել ինտերնետում հավանած մեմերը:

Ինքն իրեն հղումներ

«Ինչպես ես ճիշտ նկատեցի 2007 թվականի հունվարի 10-ին», «տեսեք դեռ սեպտեմբերի ամսին ես վստահություն էի հայտնել, որ Ուկրաինայի ինչ-որ նմանատիպ բան կլինի»: Հարյուր գրառումներում, որտեղ հեղինակը մատով երկնքին է դիպել, վիճակագրության համաձայն մեկն է, որ նա ճիշտ է գուշակել: Ինքն իրեն հղում կատարելը մարդուն հայտնի չի դարձնում, այլ շրջապատողներին ցույց է տալիս, որ նա սեւեռված է իր (խղճուկ եւ չգնահատված) անձի վրա:

Իսկ դո՞ւք ինչպես եք մտածում

Այդպիսի բացահայտ սպեկուլյատիվ կոչը գրառման տակ միայն արհամարհական ծիծաղ է առաջացնում: Ինտերնետում մեկնաբանողները առանց Ձեզ էլ կասեն ինչ մտածում են: Միայն սուր թեմա ընտրեք եւ դրա մասին այնպես գրեք, որպեսզի բոլորի ձեռքերը քոր գան պատասխանելու ցանկությունից, բայց այդպիսի ստորացուցիչ կոչերը թողեք պրոֆեսիոնալ բլոգերներին ութ ռուբլիանոց քլիքով:

Քաղաքատնտեսական դավադրություն

Մարդկանց 99%-ը, որոնք մեկնաբանություններով բոցաշունչ կերպով բացահայտում են քաղաքական գործիչների իրական նպատակները եւ կանխատեսում հերթական ֆինանսական ճգնաժամի ժամը եւ տեղը, հիմար են երեւում: Միայն չասեք, որ դուք իրականում հասկանում եք այդ թեմաներից: Քանի՞ քաղաքագիտական գիրք եք կարդացել: Իսկ տնտեսական քանի՞ գիրք եք կարդացել:

Ասել, հետո Գուգլում որոնել

Դժվար է ասել, թե որն է ավելի մեծ հիմարություն, գրելը «եթե ես չեմ սխալվում» ինտերնետի տարեգրքում հստակ ամրագրված ինչ-որ բանի մասին, թե արագորեն տեղադրել Ձեր վարկածը, առանց փաստերի ճշմարտացիությունը ստուգելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031