Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ հույս ունեմ, որ հայ լրագրողները Ռուսաստանի համար քարոզչամեքենա չեն դառնա». Մանանա Ասլամազյան. 1in.am

Հունվար 09,2015 16:04

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ինտերնյուսի» նախկին տնօրեն, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2002» մրցանակի մրցանակակիր «Մեդիա-բիզնեսի զարգացման գործում հատուկ նվաճումների համար» հատուկ անվանակարգում, «ԿրթվածՄեդիա» հիմնադրամի նախկին ղեկավար Մանանա Ասլամազյանը:

-Տիկին Ասլամազյան, հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ի՞նչ է մեզ սպասվում մամուլի գրաքննության առումով: Հնարավո՞ր է՝ այն բոլոր ճնշումները, որ կան ռուսական քաղաքականությանը ընդդիմադիր ԶԼՄ-ների հանդեպ ԵՏՄ անդամ երկրներում, լինեն նաև Հայաստանում:

-Ցենզուրայի, խոսքի ազատության սահմանափակման ոլորտում շատ արագ փոփոխությունների սպասել պետք չէ, որովհետև տնտեսական միությունը փաստացիորեն քաղաքական չի հանդիսանում: Միայն հայկական լրագրությունից, հայկական լրագրողական հանրությունից, Հայաստանում հրատարակվող գլխավոր պարբերականներից է կախված, թե որքանով են նրանք ազատ լինելու իրենց աշխատանքում, որքանով են բավարարելու հայկական լսարանի պահանջարկը: Բանն այն է, որ ռուսական օրենսդրությունը իրականում բավական լավն է, հատկապես լրատվամիջոցների առումով․ այն ընդունվել էր դեռ երկար տարիներ առաջ՝ ելցինյան ժամանակաշրջանում:

Հիմա, այո՛, տարբեր տեսակի սահմանափակումներ են մտցվում, հիմա օրենքի փոփոխությունը կրճատում է խոսքի ազատությունը, կրճատում է Ռուսաստանում լրատվամիջոցներ ունենալու ազատության իրավունքը: Բայց տնտեսական միությունը չի նշանակում, որ Ռուսաստանում գոյություն ունեցող բոլոր օրենքները պետք է, անպայման, կիրառվեն նաև Հայաստանում՝ դա առաջին: Եվ երկրորդ՝ մենք քննադատում ենք ռուսական ԶԼՄ-ներին ոչ թե նրա համար, որ աշխատում են օրենքով, այլ նրա համար, որ հաճախ անում են այն, ինչը ոչ մի օրենքով պարտադրված չէ: Այդ քարոզչությունը, որի մասին խոսում ենք և այլն, չի կարգավորվում օրենսդրությամբ: Այդ պատճառով, մեկ անգամ էլ եմ ասում, կախված է նրանից, թե որքանով են հայկական լրատվամիջոցները հասկանում իրենց լսարանի առաջ պատասխանատվության աստիճանը:

Վերջերս եղել եմ Մաքսային միության անդամ մի քանի երկրներում՝ թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում, և պետք է ասեմ, որ այնտեղ ինչ-որ առումով ոչինչ չի փոխվել: Բելառուսում խոսքի ազատության սահմանափակումը միշտ ավելի խիստ է եղել, քան Ռուսաստանում: Ղազախստանում ավելի ազատ է եղել: Այլ հարց է, թե ինչ է հետաքրքրում Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի լրագրողներին: Դա այն է, որ ռուսական լրատվամիջոցները ավելի հարուստ և որակյալ են ու թողարկում են թե՛ ինֆորմացիոն, թե՛ ժամանցի բավական հզոր ծրագրեր, և փոքր շուկաների աղքատ լրատվամիջոցները պարտվում են։

Ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը կստիպի Հայաստանին փակել ինչ-որ ընդդիմադիր լրատվամիջոցներ, այլ որովհետև այդ երկրների քաղաքացիները նախընտրում են դիտել Առաջին, Երկրորդ ալիքները, քան իրենց ազգայինները: Իհարկե, ժամանցի հաղորդումները, որոնք թողարկում է Ռուսաստանի Առաջին ալիքը կամ RTR-ը ավելի հարուստ, որակյալ ու հզոր են, այդ պատճառով այդ երկրների շատ լրատվամիջոցներ վախենում են մրցակցությունից և ցանկանում են ինչ-որ կերպ շահել, իսկ դա շատ դժվար է: Գրեթե անհնար է, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կամ «Շանթ»-ին հաջողվի հաղթել ինչ-որ մրցույթում:

Հայաստանը մի քիչ ավելի լավ վիճակում է, քանի որ Հայաստանում ռուսական լրատվամիջոցները այդքան մեծ համբավ չունեն: Դրա պատճառը լեզուն է, մշակույթը, Ռուսաստանի հանդեպ տարբեր վերաբերմունքը: Այդ պատճառով հիմա շատ կարևոր է, որպեսզի հայ լրագրողները բաց չթողնեն այս պահը և չտրվեն խուճապին: Հակառակը՝ նրանք պետք է հանգիստ ու պրոֆեսիոնալ ձևով լուսաբանեն այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ՝ թե՛ լավը, թե՛ վատը:

-Եթե ամփոփենք մեր զրույցը՝ փաստորեն, այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, կտրուկ փոփոխություններ մեդիա շուկայում, ճնշումներ ԶԼՄ-ների վրա չեն լինի՝ թե ինչպես լուսաբանեն ուկրաինական ճգնաժամը, ԵՏՄ առավելություններն ու թերությունները…

-Ես համոզված չեմ, բայց հույս ունեմ, որովհետև եթե հայկական հեռուստաալիքները, ռադիոն և թերթերը չեն ենթարկվում ամբողջությամբ իշխանություններին, ապա նրանք հնարավորություն ունեն տեղեկություն վերցնել ոչ միայն ռուսական, այլև միջազգային աղբյուրներից: Այնտեղ, որտեղ իշխանությունը մեծ ուժ ունի, և նախագահներից որևէ մեկը կարող է ասել՝ ինչպես չեք ամաչում, Ռուսաստանին եք քննադատում Ուկրաինայի հարցում՝ դա արդեն խնդիր է: Եթե նախագահականից զանգելու են և ասեն, որ դուք պետք է Ուկրաինան որպես ֆաշիստական երկիր ներկայացնեք, պետք է քննադատեք Պորոշենկոյին, Մայդանը, ապա այդ լրատվամիջոցները դառնում են ռուսամետ:

Արդյոք ուզո՞ւմ են հայկական լրատվամիջոցները դառնալ հայերի համար ռուսական քարոզչամեքենա՝ ես չգիտեմ, մեծ հույս ունեմ, որ ոչ: Համենայն դեպս, ոչ բոլորն են ուզում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Кто финансирует сми, тот и заказывает! Не надо ожидать справедливой информации от тех, кто получает деньги из вне! Это же абсурд)))))!! Тогда зачем тратить деньги?? Не дураки же??)))))) ………………… Российская пресса, кстати, свободная и правдивая, они пишут ФАКТЫ, ТВ тоже показывают именно Факты,по этому и пользуются таким успехом!!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031