Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի գրասենյակի վրա հարձակված կասկածյալները ոստիկանության հետ հեռախոսով բանակցությունների ժամանակ ասել են, որ նրանք ուզում են մահանալ որպես նահատակներ, այս մասին հայտնել է դեպքի վայրում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իվ Ալբարելոն, որը հենց այն շրջանի պատգամավոր է, որը շրջափակել են ոստիկանները, փոխանցում է «Սի Էն Էն»-ը:
Կասկածյալները թաքնվում եմ Ֆրանսիայի Դամարտեն-ան-Գոել հյուսիսային քաղաքի տպարանում և մեկ հոգու պատանդ են պահում:
Սաիդ և Շերիֆ Կոաշիները կասկածվում են հունվարի 7-ին շաբաթերթի Փարիզի գրասենյակ ներխուժելու և 12 հոգի սպանելու մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև