Euronews.com-ի փոխանցմամբ՝ Իտալիայում ոստիկանությունը առգրավել է հինգ տպագրական մեքենա, որոնցով տպագրվում էին 50 եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներ: Ընդհատակյա գործարանը Նեապոլի մոտակայքում էր գտնվում եւ վերջին տարիներին բացահայտվածների մեջ ամենամեծերից է:
Տարածաշրջանը հայտնի էր կեղծ փողեր պատրաստողներով: Երեք ամիս առաջ հենց այստեղ տղամարդ էր ձերբակալվել՝ 17 միլիոն եվրո կեղծ թղթադրամներով:
https://www.youtube.com/watch?v=dPegg3VdXtk&feature=em-uploademail-ctrl