Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայան. «Հավատքը ծաղրանկարել պետք չէ»

Հունվար 09,2015 14:56

«Մարդու հոգեբանությունը, սկզբունքը չի կարելի ծաղրել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով չորեքշաբթի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի արդյունքում զոհվել է «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի 10 լրագրող եւ 2 ոստիկան, ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:

Պարոն Տեր-Եսայանը համարում է, որ շաբաթաթերթը ծայրահեղ գործողություններ է կատարել: Ըստ նրա՝ կարելի է ծաղրանկարել քաղաքական գործիչներին, իսկ հավատքը ծաղրանկարել պետք չէ. «Ո՞վ է իրեն թույլ տվել այդպիսի նկար նկարել: Ինքը շատ մարդկանց է ծաղրել, եւ այդ իրավունքը նա չունի: Կարող են Օբամայի ականջները մեծ նկարել, կարող են քննադատել բոլորին, բայց հավատքին կպնել պետք չէ, չի՛ կարելի»:

Տիգրան Տեր-Եսայանի խոսքերով՝ պետք չէր հասցնել նրան, որ այդպիսի գործողություններ կատարվեին, եւ այդ գործողությունների արդյունքում զոհվեր 12 մարդ. «Դուք հասցրեցիք դրան, քաղաքական գործիչները հասցրեցին դրանց: Մարդկանց փախստականի կարգավիճակ տվեցին, բերեցին Եվրոպա, բա ի՞նչ պետք է անեին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նրանք հավատքը չեն ծաղրանկարել,այլ նրանց, ովքեր շահագործու՛մ են հավատքը:

  2. vahan says:

    Գոյութիւն ունի գրելու եւ մտածելու ազատութիւն։ Պարոն Տէր-Եսայեանը ըստ երեւոյթին նման ազատութենէ խապար չէ։

  3. Կարապետ says:

    Ծաղրանկարել կարելի է ինչպես հավատքը, մարդկային հոգեբանությունը, այնպես էլ սկզբունքներն ու անթիվ այլ բաներ, իսկ ծաղրանկարելու համար մարդուն սպանել՝ ո՛չ, չի կարելի:

  4. Գալուստ says:

    Կարծում եմ կյանքում շատ ավէլի վատ բաներ կան քան ծաղրանկարելը… որ պիտի «չանել», օրինակ (նաեվ կրոնական) իշխանությունը սեփական շահերի համար օգտագործելը, ուրշին պատկանող ունեցվածքը գողանալը… պետք չէ հասցնել նրան, որ այդպիսի գործողություններ կատարվեն, եւ այդ գործողությունների արդյունքում զոհեր լինեն…
    Ոչ մեկը չի ստիպւմ մարդկանց երգիծական թերթեր կարդալ , դու ունես քո Ղուրանը կամ Աստվածաշունչը,կարդա ինչքան կուզես…քեզ ոչ ոք դրա համար, ոչ մի երգիծաբանի մտքով չա անցնի գա քեզ սպանի…

  5. Ara Kirakosyan says:

    Ինչ է նշանակում ծաղրել մարդկային հոգեբանությունը? կատարյալ “nonsense”

  6. Համաձայն եմ Տիգրան Տեր-Եսայանի հետ, խոսելու ազատությունը սրբությունները վիրավորելու ազատություն չի: Թեմա չունեն, տպաքանակի ավելացման համար կրակի հետ են խաղում և ստանում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031