Փարիզի դատախազությունը հերքել է լուրը, թե Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունում ահաբեկչություն իրականացրած կասկածյալների հետապնդման ժամանակ ուրբաթ օրը մարդիկ են զոհվել, հայտնում է Ռոյթերսը:
Ավելի վաղ RTL ռադիոն հաղորդել էր, որ առնվազն 2 հոգի է մահացել և մի շարք մարդիկ վիրավորվել են: Ներքին գործերի նախարարը չէր կարողացել անմիջապես հաստատել՝ արդյոք զոհեր կա՞ն, թե՞ ոչ:
Այս պահին Ֆրանսիայի ոստիկանությունը շրջափակել է հյուսիսային քաղաքներից մեկը, որտեղ թաքնվում են կասկածյալ եղբայրները՝ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Ոստիկանությունը հաղորդմամբ, նրանք մեկ պատանդ են վերցրել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ