Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու է դանդաղում Ձեր համակարգչի աշխատանքը եւ ինչպես պայքարել դրա դեմ

Հունվար 09,2015 14:40

Գրեթե յուրաքանչյուր օգտատեր է բախվում համակարգչի դանդաղ աշխատանքի խնդրին: Թվում է, թե ոչ մի խնդիր չկա, բայց իրականում մշտական խնդիրները հոգնեցնում են: Ittrend.am-ի փոխանցմամբ՝ առավել հաճախ համակարգիչը նորոգման են ուղարկում: Իրականում դանդաղման պատճառները այդքան էլ շատ չեն եւ բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ կարելի է կատարել ինքնուրույն:

Վիրուսներ

Սկսենք ամենատարածվածից՝ վիրուսներից: Համացանցի յուրաքանչյուր օգտատեր բախվում է համակարգչային վիրուսներին, դրանք բազմաթիվ անհարմարություններ են ստեղծում աշխատանքի ընթացքում: Վիրուսները վերացնելու համար պետք է ակտիվացնել հակավիրուսային ծրագիրը եւ ջնջել բոլոր վտանգավոր ֆայլերը:

Գերտաքացում

Շատերը ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին եւ չեն ստուգում ռադիատորի տաքությունը: Դա շատ սխալ է: Պետք է միշտ հետեւել հովացուցիչի եւ սառեցման համակարգի աշխատանքներին եւ թույլ չտալ համակարգչի գերտաքացում: Դա կարող է հանգեցնել համակարգչի կարեւոր մասերի վնասմանը: Եթե հովացուցիչի աշխատանքի հետ խնդիրներ կան եւ ռադիատորը գերտաքացումը դիմեք սպասարկման կենտրոն:

Ինքնամիացում

Համակարգիչը կարող է ավտոմատ կերպով միացնել բազմաթիվ տարբեր ծրագրեր, նույնիսկ եթե դուք դրանք չեք օգտագործում: Ինքնամիացումը ծրագրերի կարգավորումներում է տրվում: Ստացվում է, որ մի շարք ծրագրեր միաժամանակ միանում են համակարգչում եւ դա խանգարում է համակարգչի աշխատանքին: Որպեսզի վերացնեք խնդիրը՝ պետք է միշտ հետեւել միացած ծրագրերի քանակին եւ ծրագրերը համակարգչում տեղադրելիս ուշադրությամբ ուսումնասիրել բոլոր կետերը: Եթե միացված է ինքնամիացումը, պետք է անջատել այն:

Կոշտ սկավառակի անջատում եւ միացում

Եթե «C» սկավառակում շատ քիչ հիշողություն է մնացել, համակարգիչը կարող է սխալ աշխատել: Այդ խնդիրը պարզ է: Պետք է հետեւել հիշողությանը եւ օգտագործել այլ սկավառակներ ուրիշ ծրագրերի համար: Դա կարագացնի համակարգչի աշխատանքը եւ կնվազեցնի համակարգչից ստացվող զգուշացնող նամակների քանակը:

Սրանք են համակարգիչների հիմնական խնդիրները եւ նրանց աշխատանքի դանդաղման պատճառները: Որպեսզի կանխարգելեք դրանց հայտնվելը, պետք է մշտապես կանխարգելիչ աշխատանքը կատարել եւ ստուգել համակարգչում վիրուսների առկայությունը: Եթե վերը թվարկվածներից ոչինչ չի օգնում՝ պետք է մասնագետների դիմել, որոնք կկարողանան ստուգել համակարգիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031