Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Արշակ Սվազյանը ազատ էր արձակվել։ Հարուցվել է քրեական գործ՝ՀՀ ՔՕ 117 հոդվածով՝դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որի առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է:
Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հիշում է, որ ՀԱԿ համակիրների նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր էին հարուցվել միայն այն բանի համար, որ ընդամենը իշխանության ներկայացուցչին հրել էին։
«Կամ ինչպես գործերից մեկում էր գրված, նրա դիմաց անկանոն ձեռքերը թափահարել էին, դրա համար ոչ միայն կալանավորեցին, այլ նաեւ դատապարտեցին ազատազրկման։ Բնականաբար, եթե քաղաքական պատվերը կա` կալանավորել, ուրեմն կալանավորում են, եթե անհրաժեշտ է ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառել, ուրեմն կիրառում են»,- եզրափակեց Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Քաղաքական պատվեր Երկիր մոլորակի հաշվիչ մեքենաներին.
-Կալանավայր տարածքները այրել և վերացնել քրեասերմերը:
–