Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրգեն Կլոպ. «Մխիթարյանը մրցաշրջանի երկրորդ հատվածն ավելի հաջող կանցկացնի»

Հունվար 09,2015 13:07

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն սկսել է իր թիմը նախապատրաստել ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածին:

«Բորուսիան» առաջին շրջանն ավարտեց Բունդեսլիգայի վտանգավոր գոտում, բայց մարզչական շտաբը պատրաստ է շտկել իրավիճակը: «Հասկանում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց ինչպես ենք անելու, դա առայժմ կմնա իմ եւ ֆուտբոլիստների միջեւ: Գլխավորը, որպեսզի վնասվածքները վերջապես շրջանցեն մեզ: Օրինակ, Մխիթարյանը շուտով խաղալու պատրաստ կլինի: Նա շատ լրջորեն է նախապատրաստվում՝ հիանալի հասկանալով իր խաղի թույլ կողմերը: Մենք լավատեսորեն ենք տրամադրված եւ կաշխատենք լավ արդյունքներ ցույց տալ», – ասել է մասնագետը Bild-ին տված հարցազրույցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ arcor.de-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031