Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Լիդերը պետք է լինի Ծառուկյանը». 1in.am

Հունվար 09,2015 12:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին կանցկացվի խորհրդաժողով՝ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ:

Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր հիմնականում ստացել են բոլոր այն կուսակցությունները, որոնք մինչ այժմ եռյակին և ավելի կոնկրետ՝ «Բարգավաճ Հայաստան»-ին սատարելու պատրաստակամություն են հայտնել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ իրեն հրավիրել են մասնակցելու խորհրդաժողովին, և որ ինքն անպայման գնալու է:

Մեր այն հարցին, թե ինքը նախկինում կողմ էր հանրահավաքային պայքարին, ինչո՞ւ որոշեց մասնակցել դահլիճային մակարդակի միջոցառմանը, Կարապետյանը պատասխանեց. «Կլինի, հանրահավաք էլ կլինի»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ ակնկալիք ունի խորհրդաժողովից, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Առաջարկելու ենք, որ համաժողովրդական շարժումը լիդեր ընտրի՝ դա անձամբ իմ առաջարկն է: Այդ լիդերը պետք է լինի Ծառուկյանը»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031