Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում

Հունվար 09,2015 11:23

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում:

Այսպես, նշված ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնություն և աչալրջություն` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031