Հունվարի 8-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանները մոտ 4 ժամ առաջ մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և վատ տեսանելիության պատճառով (մառախուղ) չեն կարողանում ետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը:
Ափամերձ հատվածում փրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Քաղաքացիներ Ռ. և Ա. Խաչատրյաններից տեղեկատվություն է ստացվել, որ դուրս են եկել լճի ափամերձ հատված և տեղի ուժերով վերադառնում են տուն:
Կարդացեք նաև
Փրկարարները Արծվանիստ գյուղի մոտակայքից քաղաքացիներին անվնաս տեղափոխել են իրենց բնակարան:
ՀՀ ԱԻՆ