Այրում քաղաքի նախկին բնակիչ, 48-ամյա Հայկազ Գրիգորյանը 22 տարի բնակվում էր Ռուսաստանում: Նա Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում զբաղվել է բնակելի տների շինարարությամբ: Նրա կինը եւ չափահաս երկու զավակները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են: Հայկազը մեզ ասաց, որ ինքը, թեև Ռուսաստանի քաղաքացի չէ, սակայն տարիներ շարունակ բնակվել է օրինական հիմունքներով:
2013թ. անձնագրային ռեժիմի խախտման համար նրան դատարանի վճռով տուգանել են 4500 ռուբլու չափով: Հայկազի վկայությամբ՝ դատարանում չեն հայտնել, որ իրեն Ռուսաստանից արտաքսել են:2014թ. Հայկազը մեկնել է Ուկրաինա, որից հետո պարզվել է, որ նա Ռուսաստանում կեցության հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով նրան կրկին տուգանել են 4500 ռուբլու չափով, որոշ ժամանակ անց՝ եւս 2 հազար ռուբլու չափով: 2013թ. սեպտեմբերի վերջից, նա շուրջ 2 ամիս գտնվել է կալանքի տակ: Հ. Գրիգորյանի վկայությամբ՝ այդ ընթացքում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները պետք է իր վերաբերյալ հարցում անեին Հայաստանի համապատասխան ծառայությանը, որը, սակայն, չի արվել: 2013թ. նոյեմբերի 20-ին նա ռուս ոստիկանների ուղեկցությամբ մեկնել է օդանավակայան, այնտեղից էլ՝ Հայաստան:
Հ. Գրիգորյանը չգիտի՝ ինքը որքան ժամանակով է արտաքսված Ռուսաստանից: Նա մտադիր է կապվել Ռուսաստանում բնակվող հոր հետ, որպեսզի վերջինս ճշտի այդ :
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շատ շատերին գիտեմ, որ տարիներով ապրելով Ռուսաստանում, չեն զբաղվել իրեն կեցության օրինակացման հարցերով: Ունենալով դրա համար ռեալ և օրինական հնարավորություններ: երկար ժամանակ բավականաին լոյալ է եղել երկրի իշխանությունների վերաբերմունքը, հիմա խստացել է: Ռուսաստանի հայերի միությունը ևս այդ ուղղությամբ կազմակերպված աշխատանք չի տարել: Եվ հիմա բոլորը մեղավոր են, բացի հենց մեր աշխատանքային միգրանտներից:
Մեկա. չեք համոզի 😀
Այն՝ ինչ Դուք ներկայացնում եք ռուսաստանի կողմից որպես «վատ բան», մի կաթիլ ջուր է օվկիանոսում այն բանի համեմատ՝ ինչ հայը անում է հայի գլխին, այն էլ ՄԱՅՐ Հայաստանում: Եւ եթե ձեր թերթը կարդում են մեր միամիտ սփյուռքահայ բարեկամները, կարող է մի տեղ իմաստ ունի ձեր այս ՋԱՆՔԵՐԸ, բայց եթե տեղացիների համար եք գրում՝ ասեմ մեր հայկական հի՜ն ձեւով՝ ՀԸ-Ը, մեկա, չեք համոզի:
Մենք քարոզչությամբ կամ հակաքարոզչութամբ չենք զբաղվում, պարզապես ներկայացրել ենք կոնկրետ մարդու պատմություն: Նյութի մեջ որեւէ գնահատական կամ վերաբերմունք չկա:
Դե լավ բաների մասին էլ գրեք…