Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության ղեկավարի վրա կոշիկ են նետել: Դեպքը տեղի է ունեցել թոշակառուների խնդիրներին վերաբերող հունվարի 8-ին կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Բողոքարարը, որի անունը Յունուս Էմրահն է, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ուղղությամբ կոշիկը նետելիս բղավել է. «Ձեր վարած քաղաքականությունը կործանել է հորս կյանքը»:
«Ենթադրում եմ, որ այս բանն անողի առողջությունը կայուն չէ», – մեկնաբանել է Քըլըչդարօղլուն 40-ամյա տղամարդու գործողությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ