ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ուժեղ գետնաբուք է սկսվել:
Անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Թալինի,
Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքի
ավտոճանապարհները:
Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության
ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Կարդացեք նաև
Մոստովիկում, Վայքում, Սիսիանում, Աշոցքում, Գավառում, Գորիսում,
Եղեգնաձորում, Կապանում, Մեղրիում, Վարդենիսում, Մարտունիում, Արագածում
տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն