Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նոր, եվրոպական ոճի  տոնածառ տեղադրեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 08,2015 20:00

Այսօր   ուժգին քամուց  Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված գլխավոր  տոնածառի ձողի կոտրվելուց հետո  Գյումրու քաղաքային իշխանությունները  նույն տեղում նոր տոնածառ տեղադրեց,  միայն թե այս անգամ այն  էլեկտրոնային համակարգով  է,  ավելի ճաշակով ու  ժամանակակից:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, այս տոնածառը կենտրոնական հրապարակ տեղափոխվեց  Գյումրու Մուշ թաղամասից, քանի որ այլ ելք չկար. մասնագետները  ասել են, որ հին, կոտրված տոնածառը վերանորոգել հնարավոր չէ: Ռուբեն Սանոյանի ասելով, այսօրվա պես սառը քամի Գյումրիում դեռ չէր եղել ու չնայած անտանելի ցրտին՝ քաղաքապետարանի ողջ անձնակազմը առավոտից միչև հիմա աշխատում է դրսում: Քաղաքապետարանի պաշտոնյայի տեղեկացմամբ, մնացել է տեղադրել միայն տոնածառի գագաթը:

gyumri Gyumri_2

Gyumri-4 Gyumri-5 Gyumri-6

Ռուբեն Սանոյանը նաև փոխանցեց, որ պահպանելով ավանդույթը՝ գլխավոր տոնածառի լույսերը փորձարկվել են  Գյումրու օրհներգի ներքո: Ըստ փոխքաղաքապետի, Գյումրիում տարբեր տոնակատարություններով նշվելու է նաև հին Ամանորը, ուստիև քաղաքացիների տրամադրությունը  ու  քաղաքի տոնական տեսքը  չփչացնելու համար իրենք անմիջապես նորն են  տեղադրել: Զրույցի  վերջում Ռուբեն Սանոյանը կատակեց. «Էս մի տոնածառը, ի տարբերություն նախորդի,  եվրոպական է, մենք   չենք ուզում նեղացնել ոչ Ռուսաստանին, ոչ էլ Եվրոպային, դրա համար տոների կեսը նշեցինք ռուսական տոնածառով, կեսն էլ եվրոպականով, այսուհետ շուտ-շուտ կփոխենք տոնածառը»:

Լուսանկարները վերցված են  համացանցի  տարբեր օգտատերերի էջերից, իսկ տեսանյութը պատկանում է   Վահան Թումասյանին

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն Պետրոսյան says:

    Հա բա ոնց եվրոտոնածառ, իրանց պես եվրո, էդ ինչ կուլտուրա է հանել մի այլ թաղամասի տոնածառը, բերել դնել հրապարակինի տեղը, հա ի դեպ ,էդ տոնածառը բերել էին Մուշ թաղամաս բալասանյանի ժողովուրդը, որպես ամենավատը, թե չէ լավը ծայրամասային թաղամաս չէին բերի, էնպես որ ավելի լավ է էդ մլային տոնածառը չբերեին, չխլեին մուշեցիներից, ինչի Մուշիժողովուրդը մարդ չէին?արժան չէին տոնածառի, մեկ քայլից հետո մյուս հիմարությունն է անում Գյումրու քաղաքապետարանը, թող իրանց տան տոնածառը բերեր սանոյան ռուբիկը կամ աղջկա թանկնոց ավտոն տոնածառի տեղը կանգնեցներ հրապարակում,չտեսան ճակտից կախ, տեսան պատից կախ, սրանց վերջը երբ է գալու?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031