ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի – Աշոցք – Տաշիր և Գյումրի – Ամասիա ավտոճանապարհները:
Հրազդան – Սևան – Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ԱԻՆ