Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի շարք պարբերականներ կբավարարվեն ծաղրանկարների նկարագրությամբ

Հունվար 08,2015 18:50

Արդեն երկրորդ օրն է, ինչ հետեւում եմ փարիզյան Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչությանը, նաեւ այն արձագանքներին, որոնք լրատվամիջոցների խոսքի ազատության պաշտպանների կողմից են:

Առայժմ, հայտնի է, որ մի շարք հանդեսներ, մասնավորապես, The New York Times-ը, The Wall Street Journal-ը, Reuters-ը եւ Associated Press-ը հայտարարել են, որ չեն հրապարակի կրոնական զգացմունքները վիրավորող ծաղրանկարները: Ծաղրանկարները վերատպել են միայն The Daily Beast եւ Slate առցանց պարբերականները:

1_Paris

Իսկ New York Times Company-ի մամուլի քարտուղար Դանիել Ռոադեսը ասել էր.

«Տվյալ հարցի մանրակրկիտ քննարկումից հետո Times-ի խմբագիրները որոշել են, որ ծաղրանկարների նկարագրությունն ընթերցողներին բավականաչափ տեղեկություն կտա այսօրվա պատմությունն ընկալելու համար»:

Աշխարհի մի շարք երկրներ ունեն օրենսդրական, բարոյական կարգավորիչներ՝ էթիկայի կանոնների ձեւով, որով պաշտպանում են հանրային բարոյականությունը, կրոնական զգացմունքները: Ի դեպ, Ֆրանսիայի օրենսդրությամբ, արգելված չէ աստվածանարգումը՝ կրոնական զգացմունքների վիրավորում:

Նորվեգիայի քրեական օրենսգրքով նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք ով վիրավորում է հրապարակավ կրոնական համոզմունքները, կամ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Նորվեգիայում գործող կրոնական համայնքների նկատմամբ, վնաս տալով նրանց, ենթակա է տուգանքի:

Եւ նաեւ՝ մինչեւ վեց ամսվա ազատազրկման:

Հիշենք, «Սատանայական ոտանավորները» տպագրած նորվեգական հրատարակչի դեմ դատը, երբ հայց ներկայացրեցին հրատարակչի դեմ մուսուլմանական համայնքների առաջնորդները:

Նիդեռլանդների քրեական օրենսգրքով էլ արգելված է հրապարակային , ցանկացած կրոնի նկատմամբ գրավոր կամ բանավոր վիրավորանքը:

Մեծ Բրիտանիան այլ կերպ է քրեական պատասխանատվության ենթարկում.իմ տեղեկություններով մինչեւ երեք տարվա ազատազրկում, եթե նպաստել է քաղաքացիների հավատի , բարոյականության անկմանը:

Իսպանիայում 1935 թվականից սկսյալ նման պատասխանատվության չեն ենթարկվել, նկատի ունեմ մամուլը:

Գերմանիայում նույնպես քրեորեն հետապնդելի արարք չի համարվում Աստվածանարգումը: Այլ օրենքում կա այսպիսի ձեւակերպում.Պաշտպանվում է ոչ թե Աստվածը, այլ՝ մարդկանց կրոնական զգացմունքները:

Մնացած դեպքերում, այն ենթակա է քննության էթիկայի հանձնաժողովներում:

Քանի ահաբեկչության հետ կապված նախաքննությունը չի ասել դեռ իր խոսքը, պետք է ձեռնպահ մնալ ծաղրանկարները տպագրելու գայթակղությունից, եւ կարծում եմ, որ մի շարք լրատվամիջոցների կեցվածքը եղել է ճշգրիտ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թեմա չունենալուց է, շոու բիզնեսի ագրեսիվ սկզբունքը- ինչքան լկտի- այնքան դիտելի: Ու հասան մարդանց սրբություններին, որ թերթը վաճառվի: Սահման հասկացողությունը եթե բարոյականությունը չի չափորոշում, օրենսդրությունը պետք է կարմիր գույնով չափանշի ու վախեցնի- կպատժվեք, տեղներդ վեր ընկեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031