«Ցավակցություն Ֆրանսիայի ժողովրդին» Ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները այսօր առավոտից Ֆրանսիայի դեսպանատան առջեւ իրենց հարգանքի տուրքն են մատուցում չորեքշաբթի՝ հունվարի 7-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհված «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի լրագրողների հիշատակին:
Նախաձեռնության անդամները մոմեր, մատիտներ, ծաղիկներ են դրել դեսպանատան առջեւ: Քաղաքացիների հոսքը շարունակվում է:
Aravot.am-ը եւ News.am-ը ներկա էին, երբ քաղաքացիներից մեկն իր հարգանքի տուրքն էր մատուցում շաբաթաթերթի զոհված լրագրողների հիշատակին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ համարում է՝ մուսուլմանական երկրները երբեք չեն հաշտվի քրիստոնյա երկրների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք` հունվարի 7-ին երկու դիմակավոր ահաբեկիչներ Կալաշնիկով տեսակի ավտոմատներով ներխուժել են «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրություն եւ կրակ բացել: Արդյունքում՝ զոհվել են 10 լրագրող եւ 2 ոստիկան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ