Լրահոս
Օրվա լրահոսը

Charlie Hebdo-ի հաջորդ համարը կթողարկվի հաջորդ չորեքշաբթի. РИА Новости.

Հունվար 08,2015 15:55

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր համարը կթողարկվի հաջորդ չորեքշաբթի, հայտնել է ամսագրի հրատարակիչներից Պատրիկ Պելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությանը:

Հունվարի 7-ին ամսագրի Փարիզի կենտրոնական գրասենյակ են ներխուժել դիմակավորված, զինված անձիք, որոնք կրակ են բացել՝ սպանելով 12 հոգու, ևս 11-ին վիրավորվել են: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել:

Պելուի խոսքերով, ամսագրի հաջորդ շաբաթվա թողարկումը ցույց կտա, որ «հիմարությունը չի հաղթել»:

Նա նաև նշել է, որ շուտով հանդիպում կանցկացվի ամսագրի ողջ մնացած աշխատակիցների հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031