Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամը դատապարտում է ահաբեկիչների կողմից Փարիզում ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականի գրասենյակի վրա հարձակումը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
Բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական այս ալիքը պիտի արժանի հակահարված ստանա` ապագայում դրա կրկնությունը բացառելու և խոսքի ազատության դեմ կատարվելիք հետագա ոտնձգությունները կանխելու նպատակով:
Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայություն