Բրիտանացի գրող Սալման Ռուշդին, որին մահմեդականները սպանության սպառնալիքներ են տեղում, իր զորակցությունն է հայտնել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրին, որի գրասենյակի վրա հունվարի 7-ի ահաբեկչության արդյունքում 12 մարդ է զոհվել: Ռուշդիի խոսքերը փոխանցում է «Դելֆի»-ն:
«Ես Charlie Hebdo-ի կողմից եմ, ու բոլորը պետք է նրանց կողմից լինեն: Պետք է պաշտպանել երգիծանքի արվեստը, որը բռնապետության, չարության և հիմարության դեմ միշտ ազատության ուժն է եղել», – գրել է Ռուշդին՝ նշելով, որ «կրոնի նկատմամբ հարգանք» հասկացությունը դարձել է «վախ կրոնի նկատմամբ»:
«Կրոնը, ինչպես և մնացած բոլոր գաղափարները, ենթակա են քննադատության, երգիծանքի և, այո, որ առանց վախենալու չհարգենք այն», – ասել է հնդիկի արմատներով գրողը, որն իր «Սատանայական բանաստեղծություններ» գրքի համար հետապնդվում է մահմեդական երկրներում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ