Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի՝ խստորեն դատապարտելի ու արգահատելի է»

Հունվար 08,2015 14:49

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցավակցական նամակներ է հղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռընե Ռուքեին

Նամակներում ասված է՝

Անկեղծորեն ցավում եմ հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա ցինիկ ու լկտի հարձակման եւ անմեղ զոհերի համար։ Տեղի ունեցածը  ահաբեկչություն էր ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլ նաեւ ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։

Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի՝ խստորեն դատապարտելի ու արգահատելի է։ Եվ մենք, խորհրդարանականներս, պիտի շարունակենք անել հնարավորը՝ մեր իրավասությունների դաշտում պայքարելու ահաբեկչության դեմ, պաշտպանելու  խոսքի ազատությունն ու յուրաքանչյուր լրագրողի կյանքը։

Մենք, հայ խորհրդարանականներս, կիսում ենք Ձեր վիշտն ու ցավակցում 12 անմեղ զոհերի հարազատներին։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին լրագրող Նաիրա  Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031