«Ֆեյսբուքում» տարածվել է նախաձեռնություն՝ Փարիզի ահաբեկչության առնչությամբ, որով կոչ է արվում հունվարի 8-ին առավոտից այցելել Ֆրանսիայի դեսպանատուն, «ծաղիկ և մատիտ դնել ցանկապատի մոտ` հարգելով Charlie Hebdo խմբագրության զոհերի հիշատակը»:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը՝ այսօր մի խումբ լրագրողներ ծաղիկներ են խոնարհել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ ի հարգանք և զորակցություն նախօրեին Փարիզում ահաբեկիչների կողմից Charle Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրակազմի անդամների դեմ իրականացրած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Հավելենք նաեւ, որ միջազգային մամուլում եւ համացանցում հայտնվել են ծաղրանկարներ՝ ի պատասխան Charlie Hebdo-ի ահաբեկչության: Դրանցից մի քանիսը՝ euronews.com-ի տեսանյութում:
Կարդացեք նաև