Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, այսօր 11.40 րոպեին ինքը, աշխատանքի վայրից իջնելով ներքև՝ Վարդանանց հրապարակ, տեսել է, որ Գյումրու 24 մետր բարձրությամբ, 10 մետր լայնությամբ գլխավոր տոնածառի ձողը կոտրվել է, ու այն վայր է ընկել:
Ըստ փոխքաղաքապետի, իրենք մասնագետներ են հրավիրել՝ հստակեցնելու, թե կոնկրետ ինչից է շուռ եկել ու կոտրվել տոնածառը: Թեև, ըստ պարոն Սանոյանի, կարելի է ենթադրել, որ այն ուժեղ քամուց է, քանի որ քաղաքի մյուս բոլոր փոքր տոնածառները ևս թեքվել են:
Ռուբեն Սանոյանը վստահեցրեց, որ գլխավոր տոնածառը հիմքից ամուր է եղել, այն հազար անգամ ստուգվել է տեղադրելիս. փաստն այն է, որ այն հիմքից չի կոտրվել, այլ սարսափելի եղանակին չի դիմացել ձողը: Սակայն, ըստ փոխքաղաքապետի, կարևորն այն է, որ մարդկային կորուստներ չեն եղել, որևէ անցորդ վնաս չի կրել:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
բալասանյանը դուբայում տոնածառի հմար դուրս գրած 8մլն.դրամը կուտե իրա ընտանիքով, ամոթ է ամոթ,մէ տոնածառմ դնել չեն կարող, մենակ փողը պոկեն ուտեն, էդ մարդու սհատը անիծված է ՝Գյումրու հմար, հազիվ գոնչ գլուխը գովա, էդպես բան էլ էղել էր մեր քաղաքում?, էդ է էլի բալասանյանi բռնած գործը, մե տոնածառմ չի բաշարե դնե
Ուր է 10 մլն-ը ,որը բալասանյանը իբր ծախսել է տոնածառի վրա, էդ խելացի սանոյանն էլ ինչ հզոր բան է չէ ասել?, սաղ եղևնիները ծռել են, տո այ “խելացի”, ըշտը քեզինմաններն են էլի փոխքաղաքապետ, որ քաղաքի տոնածառներն էլ ծռում են, ձեր խելքերի նման, դե հմի կոպեկ-կոպեկ էդ 10 մլն.դրամից նոր տոնածառ դրեք, բայց հըլը ժամին էլ նայեք երբ է եղել՝11,40 երկրաշարժի ժամին, տո իրոք որ, ավեր են էլի էդ բալասանյանը իրա թմով, դե ժողովրդի դեմը պատասախան տվեք