Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի անձնակազմի սպանությունը ապշեցել է Ֆրանսիային եւ ամբողջ աշխարհին: Ողբերգության վայր է ժամանել նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը խմբագրության վրա հարձակումը բնութագրել է որպես ահաբեկչություն: Չորեքշաբթի երեկոյան իր քաղաքացիներին ուղղված կարճ դիմումով նա կոչ է արել համախմբման: Գրում է top.rbc.ru-ն:
Հունվարի ութը Ֆրանսիայում հայտարարվել է սգո օր: Այսօր Օլանդը հանդիպելու է Միություն հանուն ժողովրդական շարժման առաջնորդ եւ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Բացի այդ, նա հանդիպելու եւ բանակցություններ է վարելու այլ քաղաքական կուսակցությունների եւ շարժումների առաջնորդների հետ:
Երեկ երեկոյան ամբողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել ինքնաբուխ հանրահավաքներ, որոնց մասնակցել է ավելի քան հարյուր հազար մարդ: Հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Բեռլինում եւ Լոնդոնում: Մոսկվայում Ֆրանսիական դեսպանատան դիմաց մարդիկ ծաղիկներ են դրել եւ մոմեր վառել:
Լրագրողների համայնքը սատիրիկ ամսագրի լրագրողների վրա հարձակումը համարել է ահաբեկչություն խոսքի ազատության վրա: Աշխարհի բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են այս միջադեպին՝ հանդես գալով՝ «ազատությունը սպանվել է» վերնագրեր ունեցող նյութերով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը