Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Charlie Hebdo շաբաթաթերթի աշխատակազմի վրա հարձակում գործելու մեջ կասկածվողները հայտնի էին հատուկ ծառայությունններին

Հունվար 08,2015 12:56

32-ամյա Շերիֆ եւ 34-ամյա Սայիդ Քուաշները կասկածվում են Charlie Hebdo շաբաթաթերթի աշխատակազմի վրա հարձակում գործելու մեջ: Նրանք չորեքշաբթի առավոտյան  դիմակներով եւ զինված մտել են պարբերականի խմբագրություն եւ «Կալաշնիկով» տեսակի զենքով սպանել են խմբագրակազմի անդամներին եւ ոստիկանության երկու աշխատակցի: Գրում է New York Times-ը:

Իշխանությունների ներկայացրածով՝ երրորդ կասկածյալը 18-ամյա Համիդ Մուրադն է, որն այսօր հանձնվել է ոստիկանությանը: Քուաշները հայտնի էին հատուկ ծառայություններին, իսկ Մուրադը՝ գործազուրկ է: Կասկածյալների ինքնությունը ոստիկանությունը պարզվել է Citroën ավտոմեքենայի  (որով ահաբեկիչները փախուստի են դիմել) մեջ թողած ինքնությունը ներկայացնող փաստաթղթերի միջոցով:

Կոտորածը, որը մատնանշվում է, որպես  Իսլամը, Քրիստոնեությունը եւ այլ կրոններն ու աշխարհիկ իշխանությունները ծաղրող  ծաղրանկարիչների եւ անձնակազմի այլ անդամների սպանություն, Ֆրանսիային ապշեցրել է: Այս միջադեպը նաեւ հարց է առաջացրել, թե ինչպես է պատահել, որ ոստիկանությունը, այսքան տարիներ լավ ճանաչելով  Շերիֆ Քուաշին եւ նրա եղբորը, չեն գուշակել  նրանց մտադրությունը:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Աշխարհի շատ պարբերականներ, այդ թվում “առաջավոր” և ազատ խոսքի “առաջամարտիկներ”, հրաժարվել են տպագրել Charlie Hebdo-ի ծաղրանկարները, որոնք այդքան զայրացրել են իսլամիստ ծայրահեղականներին: Գուցե բացատրում են նրանով, որ չեն ուզում սրել կրքերը, կամ ուղակի վախենում են ու նահանջում տեռռորի դեմ: Չգիտեմ, մարդիկ նկատել ու գնահատել են, բայց այս հոդվածի վերևում տեղադրված է հենց այդ ծաղրանկաներնից մեկը: Շնորհակալություն “Առավոտ”-ին:

    Հ.Գ. Ոչ մի տեղ նշված չե որ այդ ահաբեկիչները հատուկ ծառայությունների աշխատկից են եղել: Միայն ասվում է, որ վաղուցվանից են հայտնի հատուկ ծառայություններին և նրանց հետևել են մի որոշ ժամանակ: Գուցե ձեր տպածը սխալ թարգմանության արդյունք է:

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Շնորհակալություն դիտողության համար:
      Իսկապես սխալ թարգմանություն է: Պետք է լիներ՝ Քուաշները հայտնի էին հատուկ ծառայություններին: Հրապարակման մեջ արդեն սխալն ուղղված է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031