Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքի մարզի քաղաքներում

Հունվար 08,2015 11:53

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այս գիշեր ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում  տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում  կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքի մարզում` Քաջարանում 5 բալ ուժգնությամբ, Կապան եւ Սիսիան քաղաքներում` 3-4 բալ: Երկրաշարժի ուժգնությունը  զգացել են նաեւ Գորիս քաղաքի բնակիչները: «Ես ցնցումից վեր թռա քնից, շատ ուժեղ էր, երեւի մոտ 4 բալ կլիներ, բայց դուրս չեկանք տնից էդ ժամին, ցուրտ էր, մնացինք տանը», -ասաց Գորիսի բնակիչ Արմանը:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով` Քաջարանում  ո’չ ավերածություն կա, ո’չ խուճապ: «Շատերը քնած են եղել, եւ միայն արթուն բնակիչներն են զգացել երկրաշարժը, բայց խուճապի չեն մատնվել: Մեզ համար սովորական երեւույթ է, արտառոց ոչինչ չկա»,- նշեց Քաջարանի քաղաքապետը:

«Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանի փոխանցմամբ` երկրաշարժին մոտ 15 րոպե անց  հաջորդել  3.3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում: Այն  Քաջարանում զգացվել է  4 բալ ուժգնությամբ, Կապան և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ: «Արտառոց բան չկա, մեր տարածաշրջանին բնորոշ է: Խուճապ չի եղել, բայց  մարդիկ մինչեւ գիշերվա 4-4.30 ահազանգել են մեր ծառայություն, մենք ասել ենք, որ էներգիան մարում է ու խուճապի մատնվելու կարիք չկա: Այս տարվա ընթացքում առաջին դեպքն էր, որ մարզում երկրաշարժ էր զգացվել, հունվարի 7-ին երկրաշարժ էր եղել նաեւ Նախիջեւան-ԼՂՀ սահմանային գոտում, բայց մարզի տարածքում չի զգացվել, մեր սարքավորումներն են միայն գրանցել», – ասաց պարոն Բաղդասարյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայկական մամուլում ինչու՞ են օգտագործում «մագնիտուդ» և՛ «բալ» բառերը: Սա շփոթեցնող է: Ի՞նչ է կոնկրետ նշանակում «բալ»: Պիտի միայն օգտագործել միջազգայնորեն ընդունված «մագնիտուդը» (Richter magnitude scale):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031