Փարիզյան Charlie Hebdo ամսագրի վրա հարձակման դիմած մասնակիցներից մեկը հանձնվել է ոստիկանությանը: Նա բանդայի ամենաերիտասարդ անդամն է՝ Համիդ Մուրադ անունով: Թաքնվում էր Շարլեվիլ-Մեզյերե քաղաքում: Գրում է top.rbc.ru-ն:
Լրատվամիջոցը վկայակոչելով ֆրանսիական «Ֆիգարոն»՝ հայտնում է, որ 18-ամյա Մուրադը եղել է խմբի վարորդը: Հենց նա է Փարիզի կենտրոնից՝ ահաբեկչության վայրից, դուրս բերել ահաբեկչության մասնակիցներ Կուաշի երղայրներին Citroen C3 ավտոմեքենայով:
Սաիդ եւ Շերիֆ Կուաշների գտնվելու վայրը դեռ անհայտ է:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ