Գյումրիի ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածքներ պատճառողին: Հունվարի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Վազգեն Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5\11 շենքի դիմաց անհայտ անձը ռետինե մահակով հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Վազգեն Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգեն Կ.-ին մարմնական վնասվածքները մետաղապլաստե խողովակով հասցրել է 1975 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Գոռ Խ.-ն, որը հունվարի 7-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
Ասել է, պապայից արև, էլ չեմ անի?: Եթե աել է, ճիշտ եք արել: