Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական նոր սկանդալ Վրաստանում. «Ազատություն»

Հունվար 07,2015 20:30

Վրաստանում նոր տարին սկսվում է քաղաքական սկանդալով․ ընդդիմությունը իշխանություններից պահանջում է չեղյալ հայտարարել ռուսաստանցի գործարար Դավիթ Յակուբաշվիլուն պատկանող Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված պայմանագիրը, որով վերջինը ստանում է առաջինի արժեթղթերի 49 տոկոսը:

Նշենք, որ Petrokas-ին են պատկանում Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Փոթիի նավթային տերմինալները:

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Роснефть-ն ակտիվորեն աշխատում է Աբխազիայում, ուստի կնքված գործարքը հակասում է Վրաստանի օրենքներին:

Վրաստանի իշխանությունները, սակայն, չեն շտապում կոշտ քայլեր ձեռնարկել, քանի որ չեն ցանկանում սրել Մոսկվայի հետ հարաբերությունները:

Միխեիլ Սաակաշվիլու ստեղծած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը իշխանություններից պահանջում է անհապաղ չեղյալ հայտարարել Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված գործարքը: Ընդդիմադիրները համարում են, որ վտանգավոր է Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող Роснефть-ի նման հսկա ընկերության ներթափանցումը Վրաստանի տնտեսություն: «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Դարչիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ հարցազրույցում ասել է․ – «Կասկած չկա, որ Роснефть-ի այս գործարքը Պուտինի քաղաքականության քայլերից մեկն է: Եվ դա միայն առաջին քայլն է»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031