ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին`
ժամը 19:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով
դժվարանցանելի են Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան
ճանապարհահատվածները:
Ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքներից
հետո Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է, սակայն ուժեղ բքի պատճառով այն
դեռևս դժվարանցանելի է:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս ժամը 20:00-08:00-ն ընկած
ժամանակահատվածում չօգտվել այդ ճանապարհահատվածից:
Ախուրյանի, Սևանի, Ապարանի, Գյումրու, Արթիկի, Գավառի, Մարտունու
ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Կարդացեք նաև
Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սևանում քամի է,
իսկ Մեղրիում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն