Փարիզ 07 հունվար։ Գրոհ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա։
Արդեն հաստատված տվյալներով՝ այսօր առավոտյան Փարիզի ժամանակով առավոտյան 11- երկու դիմակավոր ահաբեկիչներ Կալաշնիկով տեսակի ավտոմատներով ներխուժել են Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրություն։
Քիչ անց նրանք կրակ են բացել՝ այդ պահին խմբագրության ճեպազրույցին մասնակցող լրագրողների վրա։ Որից հետո դուրս են եկել «Ալլահ ագբար» գոռալով և սպանել ևս երկու ոստիկանների։ Այնուհետև փախել են առաջին պատահած մեքենայով։
Զոհերի ընդհանուր քանակը ՝ 12 մարդ, որից 2-ը ոստիկան և 10 լրագրող։
Հաստատվեց, որ զոհերի մեջ թերթի գլխավոր խմբագիրն է և հայտնի ծաղրանկարիչներն են։
Կարդացեք նաև
Այս պահի դրությամբ կառավարությունը կոչ է անում մետրո չնստել։ Փակվել են դպրոցները որպեսզի երեխաները դուրս չգան։
Վիճակը Փարիզում ծայրահեղ լարված է, քանի որ իսլամիստ ահաբեկիչները դեռ չեն հայտնաբերվել։
Այս պահի դրությամբ նախագահ Օլանդը,որ ահաբեկչությունից քիչ անց դեպքի վայրում էր, Ելիսեյան պալատում անցկացնում է ճգնաժամային խորհրդակցություն վարչապետ Վալլսի ինչպես նաև ուժային բոլոր նախարարների մասնակցությամբ։
Արման ԱՎԱԳՅԱՆ
«EUArmenia TV» ընկերության տնօրեն