Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ազգայնականները քաղխորհրդում երկու հայի են առաջադրել. Haqqin.az

Հունվար 07,2015 18:01

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունը, որն աչքի է ընկնում խիստ հակահայկական գործունեությամբ, Ստամբուլի Բաքըրքեյի քաղխորհրդում երկու հայի պատգամավորության թեկնածությունն է առաջադրել՝ 67-ամյա Ներսես Երամյանինը և 35-ամյա Ալմաս Կիրակոսինը, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով թուրքական «Ռադիկալ»-ին:

«Ես հավատացյալ մարդ եմ ու միշտ այցելում եմ Ստամբուլի հայկական հոգևոր հավաքատեղիներ, բայց այդուհանդերձ թուրք ազգայնական եմ: Իսկ 1915 թ. դեպքերը թողնում եմ պատմաբաններին: Թող պատմաբանները վճիռ կայացնեն՝ արդյոք եղե՞լ է Հայոց ցեղասպանություն, թե՞ չի եղել: Մենք պետք է առաջ նայենք, ոչ թե հետ», – ասել է Երեմյանը:

«Ես հայուհի եմ, բայց սիրում եմ Թուրքիան, իմ դրոշը: Ես Թուրքիայի հայրենասեր եմ, բայց չեմ հրաժարվում իմ հայկական արմատներից: Ես կիսում եմ Ազգայնական շարժում կուսակցության գաղափարները ու այդ պատճառով չեմ հրաժարվում քաղխորհուրդ մտնելուց: Այս կուսակցության մեջ հավաքվել են մարդիկ, որոնք սիրում են իրենց հայրենիքը, ու ես էլ եմ ինձ այդպիսին համարում», – ասել է Ալմաս Կիրակոսը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հետո ավելի հետաքրիքր է լինելու: Այնտեղի հայ երեխաները ներ կքաշեն թուրքական իրականության պրոպագանդան ու մի քսան տարի հետո կծաղրեն մեզ ու մեր պայքարը ու նպատակները ու մեզ ընդհանրապես: Ու դա նպատակային ու ծրագրավորված պայքար է Թուրքիայի կողմից: Գաղափարականի հենքը տնտեսականն է, իսկ Թուրքիան հարուստ ու մեծ երկիր է, որինց վախենում են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031