NDI-ը՝ National Democratic Institute-ը, ավելի շուտ` ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, փակվում է: Այս լուրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց կազմակերպության ղեկավար Գեղամ Սարգսյանը:
Սա բավականին հետաքրքիր քայլ է, հատկապես եթե հիշենք, որ կազմակերպությունն աշխատում է հիմնականում քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ: Միջազգային դոնոր կազմակերպությունների՝ հիմնականում USAID-ի կամ ամերիկյան ֆինանսական միջոցներով աշխատող այդ կազմակերպությունն իր կառույցներն ունի հետխորհրդային, ասիական, աֆրիկյան և որոշ ամերիկյան երկրներում: Այսինքն՝ այն երկրներում, որտեղ մեծ են ժողովրդավարության հետ կապված խնդիրները: Իսկ թե ինչու է փակվել հայաստանյան NDI-ը, պատմում է Գ.Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ ձեր գրասենյակը փակվում է:
– Չի փակվում, դադարեցնում է իր գործունեությունը:
Կարդացեք նաև
– Իսկ դա չի՞ նշանակում, որ փակվում է:
– Ոչ: Դա նշանակում է, որ ֆինանսական խնդիրների, գումարներ չլինելու պատճառով դադարեցնում է իր գործունեությունը: Մեր հիմնական հովանավորը USAID-ն էր, հիմա այդ կազմակերպության կողմից ֆինանսավորում չունենք, բայց հույս ունենք, որ ապագայում կլինի: Առայժմ մեր աշխատանքներն անորոշ ժամանակով կսառեցնենք, մինչև գումարներ կլինեն: Ավելացնեմ նաև, որ արդեն մեկ տարի է, ինչ USAID-ի գումարներից չենք օգտվում, օգտվում ենք National endowment of democracy՝ Ժողովրդավարության աջակցության հիմնադրամ կոչվող կազմակերպության ֆինանսավորումից: Իսկ USAID-ն առայժմ գումարներ չունի, և երբ գումար կլինի, մեզ տեղյակ կպահեն, և մենք կմասնակցենք նրանց կողմից առաջարկվող մրցույթին ու կշարունակենք մեր գործունեությունը: Բայց թե դա երբ կլինի՝ չեմ կարող ասել:
– Բայց USAID-ն Հայաստանում չի դադարեցնում իր ծրագրերը, նույնիսկ տեղեկություններ կան, որ որոշ ուղղություններով ֆինանսավորումն ավելացնում է:
– Իհարկե չի դադարեցնում: Հիմա նրանց հիմնական, առաջնահերթ խնդիրներից մեկը տեղական, և ոչ թե միջազգային կազմակերպություններին աջակցելն է: Բայց միայն մենք չենք այս վիճակում, կան նաև միջազգային այլ կազմակերպություններ, որոնց գումարները նույնպես պակասել են:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ձեր համար ի՞նչ տարբերություն, թե գումար տվողը ով է: Ամերիկացիք փող չեն տալիս, Դուք էլ գնացեք ռուսների մոտ: