Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ը և ԵՄ-ը պետք է բաց լինեն միմյանց համար. Die Zeit

Հունվար 07,2015 17:34

Եվրասիական ինտեգրումը ոչ այնքան այլընտրանքային է եվրոպականին, որքան համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների զարգացման վկայություն, գրում է գերմանական «Դի Ցայթ» թերթը, «ՌԻԱ Նովոստի»-ի թարգմանությամբ:

Քիչ հավանական է, որ այս նոր ինտեգրացիոն կառույցը կարող է ԽՍՀՄ-ի վերականգնումը լինել կամ լուրջ սպառնալիք լինել Եվրամիության համար՝ որպես նրա այլընտրանքային կառույց ու դժվար թե այն իր առջև նման նպատակ դրած լիներ:

Ի սկզբանե ԵՏՄ-ի ստեղծման նպատակն էր՝ լրացուցիչ տարր ավելացնել համաշխարհային անվտանգության համակարգում, որը կընդլայնվեր Լիսաբոնից մինչև Կուրիլյան կղզիներ: Ահա թե ինչու երկու միությունների անդամները չպետք է իրար դեմ դուրս գան, այլ գործընկերության և համագործակցության եզրեր գտնեն, գրում է թերթը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Die Zeit – Դի Ցայթ

    Գերմաներէնում Zz տառը հնչում է Ցց:

    Մի ծիծաղաշարժ դրուագ յիշեցի:

    Տարիներ առաջ Վիեննայում շէնքերից մէկի վրայ վահանակ էր կախուած՝ ZEITUNG (ՑԱՅԹՈՒՆԳ, թերթ – Ա.Ղ.) գրութեամբ: Փողոցը դեռ չէինք թեքուել ու այդ պահին վահանակի վերջին տառը չէր երեւում: Մեր հայ աղջիկներից մէկը, կարդալով ZEITUN, բացականչեց. «Վա՜յ, ԶԵՅԹՈՒՆ են ծախում» 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031