Ադրբեջանական apa.az գործակալությունը հաղորդում է, թե «հայերը գնդակոծել են Աղդամի շրջանի Միրեշելլի գյուղը»: Հղում անելով իր «ղարաբաղյան բյուրոյին»՝ գործակալությունը հաղորդում է, թե «գնդակոծման ընթացքում փամփուշտներն ընկել են գյուղի բնակիչների տների եւ մեքենաների վրա»:
Թվարկվում են նաեւ այլ գյուղերի անուններ, որոնք իբր գնդակոծվել են հայկական զինված ուժերի կողմից, եւ նշվում է, թե այդ պատճառով անգամ Օրտա Գերվենդ գյուղի դպրոցում դասերը դադարեցվել են:
Տեղեկատվությունը ճշտելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտում՝ պատասխանում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Միայն անցած գիշեր հակառակորդը 350 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը»:
Նշենք նաեւ, որ մեր ունեցած տեղեկություններով՝ շուրջ երկու ժամ առաջ ադրբեջանական զինուժն է գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղեր:
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ