ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 7-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 24-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 RR 635 պետհամարանիշով (վարորդ` Կ. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածը` 1952 թ. ծնված Գ. Գ.-ը, հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: