30-ից ավելի մարդ է մահացել եւ 40-ից ավելին էլ վիրավորվել են Եմենի մայրաքաղաք Սանաայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Գրում է Interfax.ru-ն:
Պայթյունը եղել է ոստիկանական քոլեջի շենքի շրջակայքում: ականատեսների պատմածով՝ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Դեպքի վայրում հիմա աշխատում են Շտապօգնության աշխատակիցներ, փրկարարներ եւ անվտանգության աշխատակիցներ:
Դեռ որեւէ խմբավորում չի ներկայացել, որպես ահաբեկչության կազմակերպիչ: