«Ազատություն». Եվրամիությունը Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գործունեության կասեցումը համարում է մամուլի ազատության ոլորտում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում։
Եվրամիության մամուլի գրասենյակի երեկ հրապարակած հաղորդագրությունում Բրյուսելը Բաքվին կոչ է անում ապահովել խոսքի և անկախ լրատվամիջոցների ազատությունն ու երկրում վերականգնել օրենքի գերակայությունը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: