Երեկ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Նորամարգ գյուղից դեպի Մասիս տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 89 12 14 GS տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե պատնեշին, այնուհետև՝ ընկել ջրանցքի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ Կոտայքի մարզի Աբովյան գյուղի բնակիչներ՝ 11-ամյա Սոնա Հարությունյանը, 64-ամյա Սիրանուշ Ֆթոյանը, 44-ամյա Հակոբ Հարությունյանը. Նորամարգ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Միշա Հոկոբյանն ու 43-ամյա Ռուդիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում