ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին`
ժամը 12:30-ի դրությամբ, Ապարան- Արագած, Արթիկ-Արագած, Սևան- Դիլիջան
ճանապարհահատվածները գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ախուրյանի և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Վայք-Սիսիան միջպետական
ճանապարհահատվածի Զանգեր կոչվող հատվածում ուժեղ քամի է:
Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, Աշոցքում, Սևանում, Կոտայքի
մարզում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Սպիտակում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Կարդացեք նաև
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա – Լարս, Նինոծմինդա – Բավրա ավտոճանապարհները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության