Կատալոնյան ակումբի ղեկավարությունը, դժգոհ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից, նրա առջեւ խնդիր է դրել՝ հաղթել «Էլչեի» եւ «Ատլետիկոյի» հետ կայանալիք առաջիկա երկու հանդիպումներում: Լուիս Էնրիկեն միայն այդ դեպքում կպահպանի գլխավոր մարզչի պաշտոնը:
Մրցաշրջանի սկզբում «Բարսելոնը» գլխավորած Լուիս Էնրիկեի թիմը Իսպանիայի առաջնությունում 17 հանդիպումից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Մադրիդի «Ռեալից» ետ մնալով մեկ միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ latestonsports.com-ի