ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառույցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Արագած գյուղի և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:
Շիրակի մարզի Աշոցք գյուղում (նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին) բուք է: Արագածոտնի մարզի Ապարանի, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:
ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել Բավրայի անցակետով, քանի որ վերջինս փակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Մինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱԻՆ