Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը` շփման գծում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող 36-ամյա ենթասպա Շամո Մամեդով Ահմեդօղլուն:
Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է երկրի զինված ուժերի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն, նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: