Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 6-ին բավարարվեց «Դժվար ապրուստ» եւ մի քանի այլ հեռուստասերիալներում նկարահանված դերասան, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ղարիբյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկ Ալումյանը:
Միեւնույն ժամանակ, փաստաբանի փոխանցմամբ, դատարանը բավարարեց նաեւ իրենց միջնորդությունը՝ կալանքը 1 մլն դրամ գրավով փոխարինելու մասին: Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալը երեք երեխա ունի, որոնք միայն իր խնամքին են, ընտանիքի միակ կերակրող ձեռքն է:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում:
Խեղճ մարդ, բայց տնաշեն գոնե կանգնեիր, օգնեիր, մարդ էր, մարդկային կյանք էր,խիղճդ չէր տանջի մի կյանք:Դժբախտ դեպք է, հասկանալի է, դժբախտությունը դժբախտությամբ պատժելն էլ է սխալ, բայց կուզեի, որ հարգված դերասանը չվախենար, կանգներ և փորձեր օգնել:Բարոյական կլիներ: