Ինչպես հայտնում է ադրբեջանական contact.az-ը` հունվարի 12-ին Վաշինգտոնում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ լսումներ` «Անկախ ձայները լռեցվում են Ադրբեջանում» խորագրով: Քննարկումը կազմակերպել է Ժողովրդավարության Աջակցության Ազգային հիմնադրամը` NED-ը:
Կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է այն մասին, որ Ադրբեջանում տեղի են ունենում աննախադեպ ճնշումներ ընդդիմադիրների նկատմամբ, եւ որ լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների ձերբակալությունները վախի մթնոլորտ են ստեղծել: «Ստեղծված իրավիճակը ստիպում է նման միջոցառում անցկացնել եւ քննարկել առկա իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները», – նշվում է հաղորդագրության մեջ:
Լսումներում ակնկալվում են` Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալշտադտի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիայի, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Քազիմօղլուի, Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով NED-ի տնօրեն Միրիամ Լանսկայայի ելույթները:
Պատրաստեց` Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ