Մեծ Բրիտանիայի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորներից մեկը՝ Վարդան Մելքոնյանը որոշել է դստեր հետ ոտքով անցնել իր նախնիների ճանապարհը՝ Թուրքիայից Լիբանան՝ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
«Երթ՝ հանուն Հայաստանի» ծրագիրը, ըստ թուրքական «Ռադիկալի», կմեկնարկի փետրվարին Վանից և կավարտվի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի որբանոցներից մեկում: 621 մղոնանոց ճանապարհի՝ սիրիական հատվածը կարող է վտանգավոր լինել Մելքոնյանների համար, սակայն նրանք հաստատակամ են անցնել այն՝ չնայած պատերազմի վտանգին ու իսլամիստ ծայրահեղականներին:
«Գաղափարի հեղինակը աղջիկս է: Նա առաջարկեց ոտքով անցնել մեր պապերի ճանապարհը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին», – ասել է հանրահայտ խմբավարը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում: