ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին`
ժամը 18:30-ի դրությամբ, Քուչակ-Ապարան, Լանջիկ-Սառնաղբյուր,
Ախթամար-Ծովագյուղ-Շորժա ճանապարհահատվածները գետնաբքի և վատ
տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Անբավարար տեսանելիության, բքի պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց
լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն